«Արսենալի» նախկին խաղացող Պոլ Մերսոնը խոսել է հարձակվող Սադիո Մանեին վաճառելու՝ «Լիվերպուլի» որոշման մասին։
«Իմ կարծիքով՝ Մանեին վաճառելը «Լիվերպուլի» վատագույն բիզնես-որոշումն էր։ Տղան շատ գոլեր էր խփում։ Նա բացում ու հավասարեցնում էր հաշիվը, խփում հաղթական գոլերվերջին րոպեներին, կարողանում էր գեղեցիկ գոլեր խփել։ Ես այդպես էլ չհասկացա, թե նրան ինչու վաճառեցին։
Դարվին Նունյեսը հիմա այն մակարդակին չէ։ Ընդհանրապես։
Ես վիճակագրագետ չեմ, բայց ինձ համար Մանեն «Լիվերպուլի» կարևորագույն խաղացողներից էր։ Մի՞թե ավելի լավ չէր լինի նրան պահել ու պայմանագրի ավարտից հետո անվճար բաց թողնել, քան վաճառել 30 մլն ֆունտով, ինչը ԱՊԼ-ի համար չնչին գումար է»,- Մերսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։