ՄՅՈՒ-իգլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի կիսապաշտպան Կազմեիրոյի ադապտացիայի մասին, որը միայն մեկ անգամ է թիմի մեկնարկում դաշտ դուրս եկել (ԵԼ «Ռեալ Սոսյեդադի դեմ՝ 0-1):
Այն օր, երբ մենք ձեռք բերեցինք նրան, սկսեցինք հաղթել, դա ազդեց ողջ թիմի վրա։ Մեր գործերը լավ էին ընթանում, հատկապես շնորհիվ Սկոթ Մաքթոմինայի ելույթների, որը գերազանց էր դրսևորում իրեն, և մենք սկսեցինք մեր հաջող շարքը։
Բայց վստահ եմ, որ Կազեմիրոյի տեղափոխությունը մեզ համար երկարատև կարևորություն ունի և շուտով նա իրեն կգտնի թիմում, բայց դա պիտի յուրահատուկ ձևով լինի»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում The Sun-ը։
Կազեմիրոն ՄՅՈՒ է տեղափոխվել այս ամառ՝ Մադրիդի «Ռեալից»։