«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի ադապտացիայի մասին։
«Նոր խաղացողներ են գալիս, և մենք , իհարկե, ուզում ենք, որ նրանք միանգամից դրսևորեն իրենց, բայց հանգիստ ենք այդ առումով։ Պիտի համբերատար լինենք Դարվին Նունյեսի հետ, նա դեռ հարմարվում է, փորձում է մերվել կոլեկտիվին։
Մեր իրավիճակում շատ կարևոր է, որ նա նույնպես չանհանգստանա, և կարծես, Դարվինն էլ չի անհանգստանում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Նունյեսն անգլիական ակումբ էր տեղափոխվել այս ամառ։