«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, որի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»: իսպանական ակումբը հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով՝ որպես ազատ խաղացող:
Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է, որ Գյունդողանը մնա իր թիմում, իսկ գերմանացի ֆուտբոլիստին նոր պայմանագիր կառաջարկվի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո:
Գյունդողանն անգլիական թիմ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: