Ռիո Ֆերդինանդը նշել է, որ չի հասկանում և կասկածանքով է մոտենում Էրիկ տեն Հագի մեթոդներին։ ՄՅՈՒ-ի վետերանը չի հասկանում՝ ինչու են գնել «Ռեալի» աստղին՝ Կազեմիրոյին, եթե դաշտ դուրս չեն բերելու կարևոր խաղերի ժամանակ։
«Կազեմիրոն 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Նա ֆենոմենալ կիսապաշտպան է, գուցե, լավագույնն աշխարհում։ Հետաքրքիր է, թե նա ինչպես է այս ամենն ընդունում։
Բացառված չէ, որ նա այսպես է ,տածում․ «Ես եկա «Յունայթեդ», բայց ինձ այստեղ չեն հարգում՝ տեսնելով իմ նվաճումները»։ Կզարմանամ, եթե այլ կերպ մտածի»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում AS-ը։
Էրիկ տեն Հագը շարունակում է կազմում տեղը վստահել Մաքթոմինեյին։ Կազմեիրոն ԱՊԼ խաղերում դեռ ոչ մի անգամ տեղ չի գտել թիմի մեկնարկային կազմում։