Գարի Նևիլը խոսել է ԱՊԼ 9-րդ տուրում ՄՅՈՒ-ի՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած 3-6 հաշվով պարտության մասին։
«Խաղի սյուժեն այնպիսին էր, որ ՄՅՈՒ-ն առաջին կեսում սառած էր։ Ոչ մի կասկած չկա, որ նրանք վախեցել էին։
Վերջին մի քանի շաբաթներին «Յունայթեդից» ակնկալիքները մեծ էին։ Բայց այս պարտությունը հիշեցում էր նրան, թե նրանք որքան են զիջում երկրի լավագույն թիմին։
Նրանք շատ էին նյարդայնանում։ Ընդհանրապես չկարողացան հաղթահարել այս դերբին։ Ես շատ ավելին էի սպասում «Յունայթեդից»։ Նրանք ինքնավստահություն չունեին։ Նրանք ազատ չէին դաշտում։ Նրանք տագնաապած էին ու գնդակով խաղի ժամանակ նյարդայնանում էին»,- ՄՅՈՒ-ի նախկին պաշտպանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։