«Մանչեսթեր Յունայթեդը» կիրակի ձախողել է մանչեսթեր դերբին՝ 3-6 հաշվով զիջելով «Մանչեսթեր Սիթիին»: Էրիկ տեն Հագն անհաջող խաղից հետո հետաքրքիր քայլի է դիմել. ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ երկուշաբթի ֆուտբոլիստները և մարզչական շտաբի ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննադատելու միմյանց:
Այս մասին հայտնում է The Times-ը:
Հավանական է, որ Էրիկ տեն Հագն այս կերպ հույս ունի, որ ֆիասկոյից հետո թիմում լարվածությունը կթուլանա:
Հիշեցնենք՝ տեն Հագը որպես պարտության հիմնական պատճառ նշել էր ֆուտբոլիստների կողմից սեփական ուժերի հանդեպ հավատի բացակայությունը: