Daily Mail-ը հայտնում է, որ «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Արսենալը» պայքարում են «Նորդշելանդի» 18-ամյա հարձակվող Անդրեաս Շելդերուպի համար։
Հարկ է նշել, որ երիտասարդ հարձակվողին հայրենիքում համարում են «նոր Հոլանդ»: Նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Շելդերուպը անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Նորդշելանդը» Դանիայի առաջնությունում այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Ռանդերսին» զիջելով երկու միավոր։