«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է ԱՊԼ պատմության առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է 3 տնային խաղում անընդմեջ դառնալ հեթ-տրիկի հեղինակ:
Նորվեգացին 3-ական գոլ է հեղինակել «Քրիսթալ Փելասի», «Նոթինգեմ Ֆորեսթի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում:
Ռեկորդային ցուցանիշը Հոլանդը գրանցել է մանչեսթերյան դերբիում, որում «Սիթին» 6-3 հաշվով հաղթանակ է տարել՝ Հոլանդի և Ֆոդենի հեթ-տրիկների շնորհիվ:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 20 միավոր է վաստակել և ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: ՄՅՈՒ-ն 6-րդ տեղում է՝ 12 միավորով: