«Տորինոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է օգնել իր թիմին պաշտոնական խաղերում։ Այս մասին հայտնել է «Տորինոյի» տեխնիկական տնօրենը։
«Միրանչուկն իսկապես կընդգրկվի «Նապոլիի» դեմ խաղի հայտացուցակում: Պատրա՞ստ է նա խաղադաշտ դուրս գալ: Դա գլխավոր մարզչի գործն է: Կարող եմ միայն ասել, որ նա լիովին ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է օգնել թիմին»,- ասել է Դավիդե Վագնատին։
Հոկտեմբերի 1-ին «Տորինոն» կմրցի Լուչիանո Սպալետիի «Նապոլիի» հետ: Այս հանդիպումը կկայանա Ա Սերիայում.