«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Քվեարկության արդյունքներով հոլանդացի մասնագետը հաղթել է Անտոնիո Կոնտեին (Տոտենհեմ) և Գարի Օ’Նիլին (Բորնմութ): Տեն Հեգը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչը, ով նվաճեց մրցանակը Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո: Օլե Գունար Սուլշերը մրցանակը ստացել է 2019 թվականի փետրվարին։
Հիշեցնենք, որ 52-ամյա Տեն Հեգը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ամռանը։ Հոլանդացին նախկինում աշխատել է «Այաքսում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» վեց խաղից հետո 12 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։