«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն խաղացող։
Նրա համար սա երկրորդ նման մրցանակն է իր կարիերայում։ Առաջինը 2019 թվականի հունվարին էր։
Ռեշֆորդն այս ամիս Պրեմիեր լիգայի երկու խաղում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։