«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է «Բայերի» հետ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։
«Լևերկուզենը ունի լավ թիմային և ֆուտբոլային մոտեցում, շատ լավ անհատական խաղացողներ և հիանալի մարզիչ: Սա հետաքրքիր հանդիպում է լինելու, նույնիսկ եթե աղյուսակն այլ բան է ասում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ունիոնը» 7 տուրից հետո առաջատարն է Գերմանիայի առաջնությունում։ «Բավարիան» առաջնությունում վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: