ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կարծում է, որ փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեն ապագայում կկարողանա նվաճել «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է afriquesports.net-ը:
«Մբապպեն դարձել է «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը, նա ունի բոլոր հնարավորությունները։Նա ցույց տվեց, որ հիանալի խաղացող է, չնայած իր երիտասարդ տարիքին: Մարզումների ժամանակ նրա խաղը տպավորիչ էր։ Այս տարի կամ մոտ ապագայում «Ոսկե գնդակը» կվերցնի Մբապպեն»,-ասել է Մատյուիդին։