Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կիսապաշտպանը դեռ չի պայմանավորվել ակումբներից ոչ մեկի հետ տեղափոխության հարցում։ Դորտմունդի «Բորուսիան» այս պահին բանակցություններ չի վարում Բելինգեմի տրանսֆերի շուրջ։
Ակումբի և Ջուդի պայմանագրում հրաժարագին սահմանված չէ: Դորտմունդցիները կարծում են, որ Բելինգեմի ելույթը 2022 թվականի Աշխարհի առաջնությունում կազդի նրա գնի վրա, ուստի գերմանական ակումբում ցանկանում են ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մրցաշարից հետո:
Բելինգեմի համար պայքարին միացել է «Լիվերպուլը», որն անցած ամառ ցանկանում էր ձեռք բերել Օրելիեն Չուամենիին։ Ֆրանսիացին տեղափոխվեց «Ռեալ» և հիմա մերսիսայդյան ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախը Բելինգեմն է։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրվում է նաև «Չելսին»։