Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Անտոնիո Կասանոն կարծում է, որ ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն պետք է ավարտի կարիերան։
«Ժամանակն է կանգ առնել, եթե արդեն գլուխ չես հանում։ Ցանկացած մարզիկի հետ նման բան լինում է։
Ռոնալդուն մեծ հաջողությունների է հասել, նա ֆենոմենալ է։ Բայց կանգ առնելու ժամանակն է։ ՄՅՈՒ-ում նա արդեն պահեստային խաղացող է դարձել»,-Կասանոյի խոսքերն է փոխանցում Abola-ն։