Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի նախագահ Ֆահդ բին Նաֆելը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չկայացած տրանսֆերի մասին։
«Մենք իսկապես բանակցել ենք Ռոնալդուի հետ: Խոսքն ամենևին էլ փողի մասին չէր: Մեր ակումբը պատրաստ է հրավիրել համաշխարհային ֆուտբոլի աստղերի: Պարզվեց, որ խնդիրը մարզական դատարանի որոշումն էր, որն արգելեց մեզ նորեկներ գրանցել»,- Նաֆելի խոսքն է մեջբերել Goal-ը։
37-ամյա Ռոնալդուն այս մրցաշրջանում 10 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականների կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։