«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը երկու շաբաթով շարքից դուրս է եկել ազդրի վնասվածքի պատճառով, հայտնում է The Sun-ը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ազգերի լիգայի վեցերորդ տուրի Անգլիա-Գերմանիա խաղում (3:3):
«Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 2-ին Անգլիայի առաջնության հերթական տուրում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ։