«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան հայտնվել է «Միլանի» թիրախում: Այս մասին հայտնում է goal.com-ը:
«Ռոսոներիները» հետաքրքրված են ալբանացի հարձակվողի ծառայություններով, ով կարող է հեռանալ ակումբից, եթե բավարար խաղային պրակտիկա չստանա:
Ընթացիկ մրցաշրջանում Բրոյան «Չելսիի» կազմում անցկացրել է 6 հանդիպում (125 րոպե խաղադաշտում)՝ առանց գոլի։