«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ուզում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսին»։
Նշվում է, որ Քեյնն ավելի շատ ուզում է թիմում մնալ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պատճառով։ Խաղացողին դուր է գալիս աշխատել այդ մասնագետի ղեկավարությամբ։
Քեյնի գործող պայմանագիրն ավարտվում է 2024-ի ամռանը։