Արյեն Ռոբենը խոսել է իր ապագայի մասին։ «Բավարիայի» և Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպանն այժմ մարզում է Գրոնինգենի «Բի Կեյկ Մ15» թիմը, որտեղ խաղում է իր ավագ որդին։
«Կինս աշխատում է շաբաթը երկու օր, ուստի ես պետք է երկու օր զբաղվեմ տան գործերով։ Հաճելի է նման կերպ ներգրավվել խաղի մեջ և մարզել երիտասարդական թիմը։
Ի վերջո, ես նորից ինչ-որ բան կանեմ: Բայց առայժմ ինձ դուր է գալիս այստեղ, և կարծում եմ, որ դա բավական է:
Ես հավակնոտ չեմ լինի։ Գուցե 5 տարի հետո դուք ինձ կտեսնեք որպես գլխավոր մարզիչ կամ տեխնիկական տնօրեն, կամ գուցե լինեմ մենեջեր սուպերմարկետում»,- ասել է Ռոբենը De Telegraaf-ին տված հարցազրույցում։