«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է caughtoffside.com–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր ֆուտբոլիստի նկատմամբ «Չելսիի» հետաքրքրության մասին։
Քեյնը ցանկանում է մնալ թիմում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պատճառով: Ֆուտբոլիստը սիրում է աշխատել այս մասնագետի ղեկավարությամբ։
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։