«Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է teamtalk.com–ը։
Ներաձուրիները պատրաստ են բաժանվել խաղացողից 35 միլիոն եվրոյի դիմաց։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը վճռական է և պլանավորում է հունվարին իտալացիներին առաջարկել 45 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այնուամենայնիվ, միլանյան ակումբը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա բաժանվել խաղացողից մրցաշրջանի միջնամասում։ Այդ իսկ պատճառով «կապտանռնագույնները» դիտարկում են պաշտպանին ձմռանը գնելու և մինչև մրցաշրջանի ավարտը անմիջապես վարձակալելու տարբերակը:
Այսպիսով, իտալացիները կկարողանան ժամանակ գտնել Դամֆրիսին փոխարինող գտնելու համար։
Դամֆրիսը Ինտերին միացավ ՊՍՎ Էյնդհովենից անցած ամառ՝ 13,7 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է 2025 թվականին։