«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել Ֆիլ Ֆոդենի հետ նոր պայմանագրի շուրջ։ Կիսապաշտպանին վեց տարվա պայմանագիր կառաջարկվի: Այդ մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները։
Նշենք, որ նոր պայմանագրի պայմաններին համապատասխան՝ Ֆոդենը շաբաթական կվաստակի մոտ 250 հազար ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ամառ և հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը 10 հանդիպում է անցկացրել «քաղաքայինների» կազմում: Նա դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։