Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դուբլին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մեր ընտրանին սեպտեմբերի 27-ին «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Այս խաղով Հայաստանի հավաքականը կավարտի ելույթներն Ազգերի լիգայի 2023 թվականի խաղարկությունում։
5-րդ տուրից հետո խմբի առաջատարը Շոտլանդիան է՝ 12 միավորով։ Ուկրաինան 10 միավորով երկրորդ տեղում է։ Իռլանդիան ունի 4 միավոր և երրորդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է խմբում վերջին տեղը։
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։