«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը խոսել է թոփ ակումբների կողմից՝ իր հանդեպ եղած հետաքրքրության մասին։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
«Իհարկե ինձ հաճելի է, որ հայտնվել եմ այդպիսի ակումբների ուշադրության կենտրոնում, բայց ես հիմա կենտրոնացած եմ միայն «Ինտերում» իմ ելույթների վրա։
Մենք ցանկանում ենք նվաճել Սկուդետոն, քանի որ նախորդ տարի չկարողացանք չեմպիոն դառնալ»,- Դումֆրիսի խոսքն է մեջբերել Football Italia-ն։