«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
ՄՅՈՒ-ում Օբլակին դիտարկում են որպես Դավիդ Դե Խեային փոխարինող։ Իսպանացի դարպասապահը կարող է հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Օբլակի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։