«Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը բացատրել է, թե ինչպես է հայտնվել լոնդոնյան ակումբում՝ չնայած մայրաքաղաքի այլ թիմերի՝ «Չելսիի» և «Արսենալի» հետաքրքրությանը։
«Այո, ես գիտեմ, որ «Չելսին» առաջարկ է արել ամռանը։ Կարծում եմ, որ «Արսենալը» կապ է հաստատել «Էվերթոնի» հետ՝ իմ կարգավիճակի մասին տեղեկություն ստանալու համար: Բայց «Տոտենհեմից» եկան ու վճարեցին հոնորարը, հասկանու՞մ եք: Դա այնքան պարզ է»,- Ռիշարլիսոնի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում Ռիշարլիսոնը դարձել է երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։