«Ման Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Էրլինգ Հոլանդի հասցեին:
«Մենք բարելավել ենք խաղը հարձակման գծում: Հիմա մեզ ավելի քիչ հպումներ են պետք գոլ խփելու համար:
Մարդիկ մոռանում են, որ Էրլինգն ընդամենը 22 տարեկան է: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե նա ինչպիսին կդառնա որոշ ժամանակ անց: Նա եկավ թոփ-ակումբ ու միանգամից բարելավեց այն, դա տպավորում է»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Tribal Football-ը: