«Պարի Սեն Ժերմենի» եզրային պաշտպան Խուան Բերնատը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ 29-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», հայտնում է Le10Sport-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։
Ըստ աղբյուրի՝ Բերնատը դրական է վերաբերվում ՊՍԺ-ից հեռանալու հեռանկարին, քանի որ կորցրել է տեղը փարիզցիների մեկնարկային կազմում։
Հիշեցնենք, որ Խուան Բերնատի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։