Ըստ իտալական մամուլի, Մասիմիլիանո Ալեգրին կմարզի «Յուվենտուսը» առնվազն մինչև աշխարհի առաջնություն, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի։ Ղեկավարությունը կարծում է, որ մարզչի հեռանալն էլ ավելի մեծ ճգնաժամ կառաջացնի։
Մեծ աշխատավարձով նոր մարզչի նշանակում ընդհանրապես չի դիտարկվում։ Եթե Ալեգրին հեռանա ակումբից, ապա «Յուվենտուսին» կմարզի կամ օգնականներից մեկը, կամ երիտասարդական թիմի մարզիչը։
Չեմպիոնների լիգայում թուրինցիները երկու խաղում պարտվել են։