«Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան խոստովանել է, որ պատրաստ է մարզիչ դառնալ և դեմ չէր լինի գլխավորել իր նախկին թիմը։
«Ինձ պատրաստ եմ զգում մարզիչ դառնալու համար․ սովորել եմ և կատարելագործվում եմ։ Ակումբներին պետք է մեկը, որը գիտի ինչպես խաղացողներին հասցնել, թե ինչ է արտացոլում ու ինչ է նշանակում այդ մարզաշապիկը։
«Ֆիորենտինա՞ն»։ Այնտեղ աշխատելը երազանք կլիներ։ Ֆլորենցիան իմ տունն է»,- Բատիստուտայի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
Գաբրիել Բատիստուտան «Ֆիորենտինայում» խաղացել է 1991-2000 թվականներին։