Անգլիան և Սան Մարինոն միակ թիմերն են, որոնք Ազգերի լիգայում այս մրցաշրջանում գոլ չեն խփել խաղից:
Անգլիան Ազգերի լիգայի 5 հանդիպում է անցկացրել՝ խփելով 1 գոլ ստանդարտից և բաց թողնելով 7 գնդակ:
Գարեթ Սաութգեյթի թիմը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է A լիգայի 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 4-րդ տեղը:
Սան Մարինոյի հավաքականը մրցաշարում անցկացրել է 3 հանդիպում՝ չխփելով ոչ մի գնդակ և բաց թողնելով 5-ը։ Թիմը 0 միավորով զբաղեցնում է վերջին՝ 3-րդ հորիզոնականը։