«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Իտալիայի հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի առաջնությանը չմասնակցելու մասին.
«Դժվար է դա ընդունելը: Ես մեծացել եմ 70-80-ական թվականներին: Իտալիայի հավաքականը հայտնի անուն ուներ: Դժվար է համակերպվել նրա հետ, ինչ տեղի ունեցավ Իտալիայի հետ: Նրանք լավ խաղացողներ ունեն: Կա տաղանդ: Ոչ մի արդարացում չկա նրան, որ իտալացիները բաց են թողնելու աշխարհի 2022 թվականի առաջնությունը»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
Հիշեցնենք՝ Իտալիաի հավաքականը հաղթել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում, բայց Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում չի հաղթահարել ընտրական փուլը: Անցումային խաղերում էլ Ռոբերտո Մանչինիի թիմը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային՝ միակ գոլը բաց թողնելով ավելացված ժամանակում: