«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հասցեին ուղղված քննադատությունների մասին։
«Անհավանական դժվար է ապրել այն հիասթափությամբ ու կարոտով, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ դուրս չենք գալիս աշխարհի առաջնություն, բայց, ցավոք, ֆուտբոլն այդպիսին է։ Անհրաժեշտ է առաջ գնալու ուժեր գտնել, վերադարձնել այն էմոցիաները, որ զգում էինք Եվրոպայի առաջնությանը։
Մարդիկ, որոնք սուլում են հավաքականին, հիմարներ են։ Ֆուտբոլիստները ներկայացնում են ազգին, նույնիսկ նրանց, որոնք սուլում են։ Պետք է ավելի քաղաքավարի դառնալ, վաղը հույս ունենք տեսնել թեժ «Սան Սիրո»»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում skysport.it-ը։