ՈՒԵՖԱ-ն ցանկանում է փոխել Եվրոպայի Սուպերգավաթի ձևաչափն ու նոր մրցաշարին հրավիրել MLS-ի թիմերից մեկին, հայտնում է AS-ը:
Կազմակերպությունը դիտարկում է 4 թիմերից բաղկացած մինի-մրցաշար կազմակերպել՝ եկամուտները մեծացնելու համար: Մրցաշարի ձևաչափը նման կլինի Իսպանիայի Սուպերգավաթին: Մրցաշարին կմասնակցեն Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի հաղթողները, և ակումբ MLS-ից:
Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է մրցաշարն անցկացնել ամռանը՝ Եվրոպայի սահմաններից դուրս:
Եվրոպայի Սուպերգավաթն անցկացվում է 1972 թվականից ի վեր: Ամենաշատ հաղթանակներ տարել են 3 թիմեր՝ «Բարսելոնան», «Միլանը», «Ռեալը»՝ 5-ական անգամ:
Մրցաշարի գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել է «Այնտրախտին»: