Մարտին Բրեյթվեյթը, որը սեպտեմբերի 1-ին խզեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ տեղափոխվելով «Էսպանյոլ», խոսել է կատալոնական ակումբից հեռանալու մասին։
«Կարծում եմ՝ կարևոր է միշտ մտածել այլ մարդկանց հոգեկան առողջության մասին։ Ես գիտեմ այս աշխարհում ամեն ինչ ինչպես է կառուցված։ Ֆուտբոլը նաև բիզնես է։ Բայց, բարեբախտաբար, ես որոշակի փորձ ունեմ, ինչն ինձ թույլ է տալիս ոչ միշտ էմոցիոնալ արձագանքել այդ պահերին։ Շատ դեպքերում ես կարող եմ հեշտորեն ժպտալ կուլիսներում տեղի ունեցածին։
Ես նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էի՝ նախքան վնասվածք ստանալս։ Բայց հետո մարզիչը փոխվեց, նա այլ բան էր ուզում, և դա ֆուտբոլային կյանքի մի մասն է։ Բայց ես ցույց տվեցի, որ կաևող եմ խաղալ «Բարսելոնայում»։ Ես վաղուց գիտեի, որ մարզիչն ինձ չի հավատում ու որ ես պետք է հեռանամ «Բարսելոնայից»։
Ահա թե ինչու ընդամենը մեկ շաբաթ արձակուրդ ունեի։ Ես ֆիզպատրաստվածությանս մարզչի հետ գնացի ԱՄՆ, որտեղ օրը երկու անգամ մարզվում էի։ Այո, մենք փաստացի նույն մահճակալին էինք քնում, ինչից կինս այնքան էլ գոհ չէր։ Դրանից ի վեր ես օրը երկու անգամ եմ մարզվում, որ նոր թիմում լավ մարզավիճակում լինեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Ekstra Bladet-ը։