Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Կազեմիրոյի՝ մադրիդյան ակումբից հեռանալու մասին իր մտքերի մասին։
«Մենք ուժեղ թիմ ունենք, լավ ենք խաղում: Մենք կորցրեցինք կարևոր կիսապաշտպանի, բայց «Ռեալն» ունի շատ լավ խաղացողներ, ովքեր կարող են հաջողությամբ փոխարինել նրան»,- ասել է Մոդրիչը իսպանական լրատվամիջոցներին։
30-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»։ Մադրիդցիների հետ նա նվաճել է 18 գավաթ։
Գործարքը կազմել է 70,65 մլն եվրո։ Մանկունիանցիների հետ պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2026 թվականը՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։