Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կաելը պատմել է, թե ինչու ակումբը պայմանագիր չի կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Մեր կազմն այնքան լավն է: Մնացած ամեն ինչ այս թեմայով արդեն ասված է»,- ասել է Քելը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոսակցություններ կային, որ պորտուգալացին կարող է տեղափոխվել դորտմունդյան թիմ: