Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Բազելին»։ ՇՎեյցարիան ներկայացնող թիմի ֆուտբոլիստ Տաուլյանտ Ջական, որը, ի դեպ, «Արսենալի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ավագ եղբայրն է, խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Մենք լրջորեն ենք վերաբերվում այս խաղին: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում թույլ մրցակիցներ չկան, և մրցաշարում առաջին խաղը միշտ շատ կարևոր է»,- ասել է «Բազելի» կիսապաշտպանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։