Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Բազելին»։ ՇՎեյցարիան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայը խոսել է սպասվող հանդիպման մասին։
««Ես մեր առաջիկա մրցակցի 2 խաղ եմ դիտել և տպավորված եմ: Մենք օգտագործում և փոխանցում ենք առավելագույն տեղեկատվությունը, որը ստանում ենք: Ճիշտ նույն կերպ, ինչպես որակավորման փուլի խաղերում։ Ոչ մի տարբերություն չկա»,- ասել է Ֆրայը նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Բազել» — «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։