NBA-ի լեգենդ Դենիս Ռոդմանի դուստր Թրինիթի Ռոդմանը դարձել է NWSL-ի՝ կանանց ամերիկյան ֆուտբոլի լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող կին ֆուտբոլիստը:
Թրինիթին 4 տարվա պայմանագիր է կնքել Վաշինգթոնի հետ՝ տարեկան 281 հազար դոլար աշխատավարձով։
NWSL-ի նախորդ ռեկորդը պատկանում էր Ալեքս Մորգանին և Մեգան Ռապինոյին, ովքեր երկուսն էլ մեկ մրցաշրջանում վաստակում էին 250,000 դոլար:
Մինչ նոր պայմանագիր ստորագրելը 20-ամյա Թրինիթիի տարեկան աշխատավարձը կազմում էր 42 հազ. դոլար։