Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Քյոլնը» 3։0 հաշվով հաղթեց հունգարական «Ֆեհերվարին» (առաջին խաղը՝ 1։2) և կմասնակցի մրցաշարի խմբային փուլին։
Հյուրերից աչքի ընկան Հուբերսը, Շկիրին և Շինդլերը։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» հայտացուցակում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը։