Իտալական A Սերիայի երկրորդ տուրում «Ինտերը» կհյուրընկալի «Սպեցիային»։ La Gazzetta dello Sport-ը ներկայացրել է միլանյան ակումբի հավանական մեկնարկային կազմը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի այս հանդիպումը։ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին կարդացեք ԱՅՍՏԵՂ։
«Ինտեր» – «Սպեցիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։