«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն այս մրցաշրջանը կանցկացնի «Նապոլիում»։ Այդ մասին հայտնում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա իտալական ակումբի կազմում։ Գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Տանգի Նդոմբելեն վարձավճարով անցկացրել է «Լիոնում»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 30 մլն եվրո։