«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը խոսել է գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին.
«Նա յուրահատուկ մարզիչ է, և դա կարևոր էր ինձ համար։ Մենք բոլորս լավ գիտենք, թե նա ինչ է արել իր ակումբների, իր խաղացողների և ընդհանրապես ֆուտբոլի համար։
Ես ուզում եմ դրա մի մասնիկը լինել: Կարծում եմ՝ մենք միասին կարող ենք դեռ շատ զվարճանալ»,- ասել է Հոլանդը FourFourTwo-ին տված հարցազրույցում։
Էրլինգ Հոլանդը երեք հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Դրանցում նորվեգացի հարձակվողը խփել է երկու գնդակ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։