«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթներին չի ակնկալում նոր ձեռքբերումներ։
«Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային արշավն ավարտվե՞լ է: Ակնհայտորեն` այո։ Բայց եթե ինչ-որ մեկը հեռանա կամ ինչ-որ խնդիր լինի, որը մենք չենք սպասում, ամեն ինչ կարող է պատահել»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը, Կելվին Ֆիլիպսը և Սերխիո Գոմեսը ամռանը տեղափոխվեցին «Մանչեսթեր Սիթի»: Թիմին է միացել նաև Ալվարեսը, ում հետ ակումբը պայմանագիր էր ստորագրել դեռ տարվա սկզբին։
«Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 21-ին ԱՊԼ-ի 3-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Նյուքասլին»: