«Այաքսի» պաշտպան Պեր Սհարսը տեղափոխվել է «Տորինո», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Տրանսֆերի արժեքը կազմել է 9 միլիոն եվրո՝ գումարած 2,5 միլիոն եվրոյի տարբեր բոնուսներ:
Նիդեռլանդների առաջնության վերջին մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում։