«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան պատրաստ է վարձավճարով տեղափոխվել այլ թիմ։
Չալոբայով հետաքրքրված է Ինտերը: Միլանյան թիմը ցանկանում է ձեռք բերել նաև Մանուել Ականջիին և Ֆրանչեսկո Աչերբիին:
Հաղորդվում է, որ Չալոբան ցանկանում է կանոնավոր խաղային պրակտիկա ունենալ։ Առաջին երկու հանդիպումներում Թոմաս Տուխելը պաշտպանին պահեստայինների նստարանին է թողել։