«Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն վարձավճարով տեղափոխվել է «Նապոլի»՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն նշվում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տրանսֆերի գնման տարբերակը ակտիվացնելուց հետո ֆուտբոլիստը պետք է մինչև 2027 թվականը պայմանագիր կնքի «Նապոլիի» հետ՝ տարեկան 1,7 միլիոն եվրո աշխատավարձով։
Սիմեոնեն «Վերոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։
27-ամյա արգենտինացին խաղալու փորձ ունի նաև «Ֆիորենտինայի», «Կալյարիի», «Ջենոայի», «Ատլետիկո Բանֆիլդի» և «Ռիվեր Փլեյթի» կազմում։